33 C
Երևան
Friday, May 29, 2020
Հայաստանի տարածքում սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 1-4-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը կբարձրանա 2-4 աստիճանով։   Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 1-4-ն սպասվում է առանց տեղումների...
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին և 334-րդ...
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ սեպտեմբերի 24-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 476.26 դրամ: Եվրոյի փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 522.98 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 7.44 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը...
Հայաստանի կառավարությունը զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Հայկ Բենիամինի Սեխլիյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու նպատակով հատկացրեց 9 մլն 436.8 հազար դրամ: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հիշեցրեց, որ դեպքը տեղի է ունեցել 2016-ի ապրիլի 5-ին՝ Թալիշում: Պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանման պայմանագրային ավագ սերժանտ Հայկ Սեխլիյանը ստացել է ականապայթյունային...
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ որոշ փոփոխություններ են տեղ գտել սեպտեմբերի 21-ի Երևան-Գյումրի-Երևան արագընթաց և մերձքաղաքային էլեկտրագնացքների չվացուցակներում: Այսպես, №100/101 Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքը Երևանից մեկնելու է 09:15 (ժամանումը Գյումրի՝ 11:30), Գյումրիից՝ 20:25-ին (ժամանումը Երևան՝ 22:40): №102/103 Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքը Երևանից մեկնելու է 9:55-ին (ժամանումը Գյումրի՝...
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են կաշառք ստանալու և տալու դեպք։ Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկվել և ձերբակալվել ՀՀ արդարդատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետը ու ևս 2 անձ: Առերևույթ հանցագործության...
ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այս պահին Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսելու հիմք չի տեսնում: Այս մասին սեպտեմբերի 17-ին ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը: «Հայաստանի Հանրապետության ՍԴ մասին Սահմանադրական օրենքի համաձայն սպառիչ թվարկած են այն հիմքերը, որոնք բավարար են, որպեսզի...
Խորհրդարանն ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ու նրա մյուս կուսակիցների ներկայացրած կենդանիների նկատմամբ բռնությունը քրեականացնող օրինագիծը. Կողմ էր 74 պատգամավոր, դեմ՝ 11, ձեռնպահ՝ 17։ Պատգամավորները փոփոխություններ էին կատարել ՀՀ Քրեական և վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում։ Նրանք առաջարկում են Քրեական օրենսգրքում լրացում կատարել և ավելացնել հոդված՝ «Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը» անվանումով։ Այդպիսով,...
ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին դուր չէին եկել իրենց խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող նախագծի վերաբերյալ պատգամավորների հարցադրումները, նա դրանցում  հեգնանք էր նկատել: Սրան ի պատասխան՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դժգոհեց Պետրոսյանի խոսելու տոնից, չհամաձայնեց պատգամավորի դիտարկումների հետ:  Պետրոսյանն ու Միրզոյանը ելույթներ ունեցան ԱԺ սեպտեմբերի 13-ի...
ALDE կուսակցության պատգամավոր, Ռումինիայի Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը Ռումինիայի Պատգամավորների պալատի լիագումար նիստի ընթացքում կոչ է արել Խորհրդարանին Հայոց ցեղասպանությունը ճանաչող քաղաքական հայտարարություն ընդունել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Agerpres գործակալությունը, հայտարարությունն արվել է Ռումինիայում Հրեական պատմության և Հոլոքոստի ազգային թանգարանի հիմնադրման մասին օրենքի նախագծի քննարկումների ընթացքում: «Մենք միաձայն դիրքորոշում...