23 C
Երևան
Wednesday, June 3, 2020
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 290 անձանցից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այդ մասին կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ նրանցից մեկն ԱՄՆ քաղաքացի է, ազգությամբ հայ չէ: «Մյուսը ՀՀ քաղաքացի է: Երկուսն էլ գտնվում են տարիքային բարձր խմբում՝ 75-ից բարձր տարիք ունեն, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Այս...
ՀՀ կառավարությունը հիվանդանոցային հզորությունները ճիշտ կառավարելու խնդիր ունի և այսօր հիվանդանոցներում կան պացիենտներ, որոնք որևէ բուժում չեն ստանում: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այդ պացիենտներին պետք է տեղավորել հյուրանոցներում: «Այդ պացիենտների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, բայց նրանց վիճակը թեթև է, որևէ բուժում չեն ստանում: Նրանց...
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 25 նոր դեպք: Այս մասին նշված է ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Հայաստանում մարտի 26-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 290 է: Թեստերից 1440-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 272 անձ: ՀՀ կառավարությունը...
«Այս պահի դրությամբ ունենք 36 թոքաբորբով պացիենտ։ Նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր»։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱՆ Արսեն Թորոսյանը։ «Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին և ունեն ուղեկցող քրոնիկ այլ հիվանդություններ։ Եվս մեկ պացիենտի վիճակը գնահատվում է ծանր։ Նշեմ նաև, որ ևս 14 հոգի վաղը դուրս...
Բրիտանական 71-ամյա գահաժառանգ արքայազն Չարլզի կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը դրական է եղել: Այս մասին տեղեկացնում է СNN-ը: Արաքայազն Չարլզն ինքնամեկուսացվել է Շոտլանդիայում: Թագաժառանգի գրասենյակի՝ «Քլարենս հաուս»-ի կողմից տարածված հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ նրա մոտ մեղմ ախտանշաններ են եղել, ինքնազգացողությունն, ընդհանուր առմամբ, լավ է, և վերջին մի քանի օրվա ընթացքում...
Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակագ դրության ժամանակ մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման ընթացքում մարտի 25-ին 92 քաղաքացի, որոնք եղել են 3-րդ անձ մեքենայում՝ դուրս են հրավիրվել մեքենայից։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհերյանը։ «Բացի ավտոմեքենաներից, նաև 2 ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի...
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի մարտի 24–ի թիվ 13 ԾՕՀ Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան`ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար:(Վարկային կազմակերպությունը տրամադրում է վարկեր իր հիմնադիրներից ներգրավված միջոցների հաշվին և իրավունք չունի ներգրավել ֆիզիկական անձանց միջոցներ՝ այն է...
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին»  որոշման մեջ։ Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։ Որոշակի փոփոխություններ են կատարվել լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող դրույթներում։ Մասնավորապես, նշվում է, որ օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցների կողմից նոր տիպի կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ հրապարակված տեղեկատվական կամ վերլուծական...
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 17 նոր դեպք: Այս մասին նշված է ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Հայաստանում մարտի 25-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 266 է: Թեստավորված անձանցից 1238-ը բացասական է եղել: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում...
Հայաստանում մարտի 24-ին, ժամը 21:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 14 քաղաքացի, մեկուսացումից դուրս եկել 88-ը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Այսօր գումարային ունենք հետևյալ դրական արդյունքները. բուժված 14 քաղաքացի, որից 12-ը մեկուսացման մեջ եղած քաղաքացիներից, որոնց մոտ հաստատվել էր վիրուսը, բայց նրանք որևէ...