18 C
Երևան
Friday, June 5, 2020
«Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» հանդես է եկել հայտարարությամբ է, որտեղ ասվում է, որ Ընկերությունը ՀՀ Քննչական կոմիտեին է տրամադրել Ամուլսարի Ծրագրի բնապահպանական ազդեցության վերաբերյալ «Earth Link & Advanced Resources Development» ընկերության կողմից իրականացված փորձաքննության եզրակացության մեջ տեղ գտած առաջարկների  իր պատասխանները: Փորձաքննության եզրակացության հայերեն և անգլերեն լեզուներով պատճեններին կարող եք ծանոթանալ այստեղ: Փորձաքննության...
Երկրաբան Գուրգեն Մալխասյանը Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը կարևորում է տնտեսական զարգացման առումով, իսկ «Լիդիան Արմենիա»-ն համարում է օրինակելի հանքարդյունաբերող ընկերություն։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Մալխասյանը նշեց, որ  հանքի վերաբերյալ բոլոր այն խնդիրները, որոնք արծարծվում են, բացարձակ շինծու են։ Նա շեշտեց, որ «Լիդիան Արմենիա»-ն բավականին օրինակելի և միջազգային չափորոշիչներին համապատասխան մոտեցում է...
Նեպալի իշխանությունները պլանավորում են կխստացնել Էվերեստ լեռը նվաճողների համար սահմանված կանոնները վերջին սեզոնում լեռնագնացների շրջանում մահացության բարձր մակարդակի պատճառով: Այդ մասին հայտնել Է Himalayan Times թերթը: Էվերեստ լեռը գտնվում Է Հիմալայներում եւ Երկրի ամենաբարձր գագաթն Է: Ծովի մակարդակից դրա բարձրությունը հասնում Է 8 հազար 848 մետրի: Պաշտոնական տվյալների համաձայն, ընդամենն այս...
  Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը մոտեցել է կառավարության դիմաց բոողքի ակցիա իրականացնող բնապահպաններին։ Նա խոստացավ ակցիայի մասնակիցների հորդորը և գրավոր պահանջները փոխանցել վարչապետին։ Ակցիայի մասնակիցները ասացին, որ իրենք անձամբ են ցանկանում հանդիպել վարչապետի հետ, նրան անձամբ ներկայացնել իրենց մտահոգությունները Ամուլսարի վերաբերյալ փորձագիտական եզրակացության արդյունքների վերաբերյալ։ Նաիրի Սարգսյանը, լսելով ակտիվիստներին, հեռացավ՝ խոստանալով վարչապետի...
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը կառավարության նիստի ժամանակ կառավարության անդամներին հակիրճ ներկայացրեց Ամուլսարի փորձագիտական եզրակացության արդյունքները: Գրիգորյանի խոսքով՝ Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Ջերմուկի թերմալ աղբյուրների միջև որևէ կապ չկա: «Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Սևանա լճի ավազանների միջև ևս որևէ կապ չկա, սակայն երկրաշարժի պարագայում հնարավոր է թթվային դրենաժի ինչ-որ կոնցենտրացիայի ներթափանցում...
Ամուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ բնապահպանները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց: Բնապահպանները պնդում են, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ, Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը ամբողջությամբ չի ներկայացրել «Էլարդ» ընկերության...
2019 թ. հուլիսի 23-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց 2014-2015 թթ․ հողատարածքների օտարման գործընթացում Գնդեվազ գյուղի նախկին գյուղապետ (ներկայում խոշորացված Ջերմուկ համայնքի Գնդեվազի վարչական ներկայացուցիչ) Հայրապետ Մկրտչյանի թույլ տված առերևույթ չարաշահումների հիմքով (ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մաս) նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին։ Այս լուրը վերահրապարակեցին շատ...
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ Արարատի մարզի Արաքսավան համայնքի ղեկավարը պաշտոնավարման տարիներին թույլ է տվել չարաշահումներ։ «Արմենպրես»-ի հաղորդմաբ, ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ են ձեռք բերել,...