18 C
Երևան
Friday, June 5, 2020
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանն անդրադարձել է հանքերի իրական սեփականատերերի ամբողջական բացահայտման նախագիծի վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից հնչեցված կարծիքներին : Լիլիա Շուշանյանն այդ մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված նախագծին և հարգարժան պարոն Բաղդասարյանի ելույթին, պարզաբանեմ մի...
Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցով վերջանական որոշում դեռևս չկա: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր կարապետյանը՝ ավելացնելով, որ հստակ չի կարող ասել, թե որոնք կլինեն հետագա գործողությունները այս ուղղությամբ: «Այդ հարցով քննարկումները շարունակվում են: Առաջիկայում պատկան մարմինները կանդրադառնան հարցին: Վարչապետի հանձնարարությամբ Շրջակա միջավայրի նախարարությունը պատրաստել է իրենց մոտեցումները...
«Էլարդ»-ի փորձագետների հետ տեղի ունեցած Skype-կոնֆերանսի ընթացքում ի հայտ  են եկել մի շարք նոր հանգամանքներ, որոնք քննության եւ գնահատման կարիք ունեն: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երեկվա քննարկումը նաեւ կարեւոր տեղեկատվություն էր պարունակում՝ պատասխանելու համար հարցին, թե արդյո՞ք Ամուլսարի ոսկու հանքի նախագիծը նոր...
🔜Սեպտեմբերի 1-ից Երևանի կենդանաբանական այգու աշխատանքային ժամերը փոխվելու են. դրամարկղը բաց է լինելու առավոտյան 09:00-ից երեկոյան 19:00, իսկ այգու տարածքում այցելուները կկարողանան շրջել առավոտյան 09:00-ից մինչև երեկոյան 20:00: #yerevanzoօ  
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է․ «Հարգելի քաղաքացիներ, այս պահին անչափ կարևոր է թույլ չտալ, որպեսզի «Մեղրաքար» կոչվող հատվածում բռնկված հրդեհը տարածվի նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքով, ուստի Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ռենջերները ցուցաբերում են անհրաժեշտ օգնություն հրդեհաշիջման...
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է թվով 70 դեպք, որից 49 դեպքով հաշվարկվել է 32.292.515 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 19 դեպքով նշանակվել է 2.000.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնի լրատվական...
Հայ ազգային կոնգրեսը օգոստոսի 27-ին վարչության հատուկ նիստ կանցկացնի Ամուլսարի հարցի հետ կապված: Այս մասին օգոստոսի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը: «Երեքշաբթի օրը Հայ ազգային կոնգրեսում հատուկ վարչության նիստ ենք հրավիրում` որոշելու մեր մոտեցումը: Ուսումնասիրում ենք բոլոր կողմերի բոլոր հնարավոր զեկույցները, դիրքորոշումները, հաշվարկները: Հրավիրել ենք էկոլոգների` փորձագիտական ինֆորմացիա ենք...
Երկրաբան Գրիգոր Մուխսի-Հովեյանն Ամուլսարի հանքի շահագործմամբ որևէ վտանգ չի տեսնում թե առողջապահական, թե շրջակա միջավայրի առումով, ընդհակառակը պնդում է, որ այն կբերի մեծ օգուտներ երկրի տնտեսությանը: Այս մասին մասնագետը խոսեց՝ ընդգծելով, որ պետք է մշտադիտարկումներով խիստ վերահսկողություն սահմանել, որ որևէ շեղում առանց արձագանքի չմնա: Շեղման արձանագրման պարագայում տույժերը պետք...
«Հանրապետություն» կուսակցությունը ևս մեկ անգամ հայտարարում է՝ Հայաստանի տնտեսության զարգացումը այլընտրանք չունի, քան սեփական մարդկային և բնական ռեսուրսների ճշգրիտ օգտագործմամբ մաքսիմալ շահույթով, վերջնական ապրանք ստանալը: Այս մասին հայտարարություն է տարածել «Հանրապետություն» կուսակցությունը: Հայտարարությունում նաև ասվում է. «Մենք դեմ ենք հանքարդյունաբերություն և հումք վաճառելուն։ Մենք հանքարդյունաբերությունը լեռնամետալուրգիայի վերածելու կողմնակից ենք։ Ամուլսարը մեր...
Շանթ հ/ը Հեռանկարի տաղավարում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը խոսել է Ամուլսարի մասին Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության մանրամասների մասին։ https://www.youtube.com/watch?v=nIxqzR9Rw9g&feature=share&fbclid=IwAR2zHfShjHIE4mAHgWd_ib3GHX3ErCspYYR7Oc0YRPoDpo0YzmKl040q5cc