25 C
Երևան
Friday, June 5, 2020
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ Արարատի մարզի Արաքսավան համայնքի ղեկավարը պաշտոնավարման տարիներին թույլ է տվել չարաշահումներ։ «Արմենպրես»-ի հաղորդմաբ, ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ են ձեռք բերել,...
2019 թ. հուլիսի 23-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց 2014-2015 թթ․ հողատարածքների օտարման գործընթացում Գնդեվազ գյուղի նախկին գյուղապետ (ներկայում խոշորացված Ջերմուկ համայնքի Գնդեվազի վարչական ներկայացուցիչ) Հայրապետ Մկրտչյանի թույլ տված առերևույթ չարաշահումների հիմքով (ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մաս) նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին։ Այս լուրը վերահրապարակեցին շատ...
Ամուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ բնապահպանները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց: Բնապահպանները պնդում են, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ, Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը ամբողջությամբ չի ներկայացրել «Էլարդ» ընկերության...
Հոկտեմբերի 17-ին, ժամը 08:40-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Ողջի գետը պղտորված է (սպիտակել է): Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ վնասվել է Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի խողովակաշարը. արտանետումները լցվել են Ողջի գետը:...
Հայկական բնապահպանական ճակատը լուսանկարներ է հրապարակել Ողջի գետից՝ ահազանգելով, որ այն կրկին աղտոտվել է։ «Հոկտեմբերի 27-ի երեկոյան կապանցիները նկատել էին, որ Ողջի գետով կրկին աղտոտված ջրեր են հոսում։ Աղտոտման աղբյուրը պարզելու համար բնակիչները գնացել են ԶՊՄԿ-ի պոչատարում դեռ հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած վթարի վայր։ Այնտեղ ամեն ինչ նորմալ է եղել, բայց...
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է․ «Հարգելի քաղաքացիներ, այս պահին անչափ կարևոր է թույլ չտալ, որպեսզի «Մեղրաքար» կոչվող հատվածում բռնկված հրդեհը տարածվի նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքով, ուստի Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ռենջերները ցուցաբերում են անհրաժեշտ օգնություն հրդեհաշիջման...
Երկրաբան Գրիգոր Մուխսի-Հովեյանն Ամուլսարի հանքի շահագործմամբ որևէ վտանգ չի տեսնում թե առողջապահական, թե շրջակա միջավայրի առումով, ընդհակառակը պնդում է, որ այն կբերի մեծ օգուտներ երկրի տնտեսությանը: Այս մասին մասնագետը խոսեց՝ ընդգծելով, որ պետք է մշտադիտարկումներով խիստ վերահսկողություն սահմանել, որ որևէ շեղում առանց արձագանքի չմնա: Շեղման արձանագրման պարագայում տույժերը պետք...
«Հանրապետություն» կուսակցությունը ևս մեկ անգամ հայտարարում է՝ Հայաստանի տնտեսության զարգացումը այլընտրանք չունի, քան սեփական մարդկային և բնական ռեսուրսների ճշգրիտ օգտագործմամբ մաքսիմալ շահույթով, վերջնական ապրանք ստանալը: Այս մասին հայտարարություն է տարածել «Հանրապետություն» կուսակցությունը: Հայտարարությունում նաև ասվում է. «Մենք դեմ ենք հանքարդյունաբերություն և հումք վաճառելուն։ Մենք հանքարդյունաբերությունը լեռնամետալուրգիայի վերածելու կողմնակից ենք։ Ամուլսարը մեր...
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սյունիքում՝ ներքին Գիրաթաղի մոտակայքում գործող կոմբինատի պոչատարի վնասման դեպքին, ինչի պատճառով արտանետումները լցվել են Ողջի գետ։ Վարչապետը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե ինչ տեղեկություններ ունի: Նախարարն ասաց, որ ըստ ամենայնի, արտանետումները գետն են լցվել պղնձամոլիբդենային գործարանից: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ ասաց, որ այս պահին այնտեղ քննչական գործողություններ...