14.6 C
Երևան
Thursday, April 2, 2020
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն իր Ֆեյսբուքյան պաշտոնական էջում պարզաբանում է հրապարակել Ողջի գետի վերաբերյալ։ «Նոյեմբերի 18-ին համացանցում տարածված Ողջի գետի աղտոտման վերաբերյալ ահազանգի հետքերով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի ՏԲ և Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները համատեղ զննում և ուսումնասիրություններ են իրականացրել տեսանյութում նշված վայրում։ Կատարվել է...
Հայկական բնապահպանական ճակատը տեղեկություն էր տարածել, որ «Արփի լիճը ցամաքել է» և այդ «փաստով» պայմանավորված մտահոգություն էր հայտնել։ Այս մասին հայտնում են Ջրային կոմիտեի տեղեկատվական կենտրոնից: Ջրային կոմիտեն տեղեկացնում է, որ մտահոգության առիթ չկա, քանի որ լճի մակարդակն իջեցվել է մեռյալ ծավալի՝ ոչ թե այն ցամաքեցնելու, այլ...
Հայկական բնապահպանական ճակատը լուսանկարներ է հրապարակել Ողջի գետից՝ ահազանգելով, որ այն կրկին աղտոտվել է։ «Հոկտեմբերի 27-ի երեկոյան կապանցիները նկատել էին, որ Ողջի գետով կրկին աղտոտված ջրեր են հոսում։ Աղտոտման աղբյուրը պարզելու համար բնակիչները գնացել են ԶՊՄԿ-ի պոչատարում դեռ հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած վթարի վայր։ Այնտեղ ամեն ինչ նորմալ է եղել, բայց...
Հոկտեմբերի 26-ին, ժամը 07:34-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (5 հրշեջ-փրկարար) և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 8 փրկարար: Ժամը 08:40-ի սահմաններում պարզվել է, որ հրդեհն ինքնամարվել է: Այրվել է մոտ 80...
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն անդրադարձավ հարցին, թե ի վերջո Ամուլսարի հետ կապված նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն կա, թե ոչ: «Մենք ուսումնասիրել ենք «Էլարդի» տվյալները, նաև հարցումներ ենք ուղարկել մի շարք պետական մարմինների, օրինակ «Հիդրոմետ»-ին, որը տվել է տեղեկատվություն գոլորշիացման հետ կապված: Օրինակ, «Էլարդը» նշել է, որ կան խնդիրներ գոլորշիացման հետ...
Ողջի գետը լցված հոսքաջրերը եղել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին» պատկանող Արծվանիկի պոչամբարի խողովակաշարից, այլ ոչ թե անմիջապես պոչամբարից: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: «Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները փորձանմուշներ են վերցրել, Առողջապահության տեսչությունը նույնպես այնտեղ է: Ամեն մեկն իր մասով...
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սյունիքում՝ ներքին Գիրաթաղի մոտակայքում գործող կոմբինատի պոչատարի վնասման դեպքին, ինչի պատճառով արտանետումները լցվել են Ողջի գետ։ Վարչապետը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե ինչ տեղեկություններ ունի: Նախարարն ասաց, որ ըստ ամենայնի, արտանետումները գետն են լցվել պղնձամոլիբդենային գործարանից: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ ասաց, որ այս պահին այնտեղ քննչական գործողություններ...
Հոկտեմբերի 17-ին, ժամը 08:40-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Ողջի գետը պղտորված է (սպիտակել է): Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ վնասվել է Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի խողովակաշարը. արտանետումները լցվել են Ողջի գետը:...
ՀՀ կառավարությունը 424 մլն դրամ դրամաշնորհի տեսքով կտրամադրի «Հայանտառ» ՊՈԱԿ-ին՝ Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում անտառվերականգնման աշխատանքների համար: Այս մասին հարցը հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: «Նախատեսվում է 425 մլն 840 հազար դրամ նախատեսված գումարից 424 միլիոնը դրամաշնորհի տեսքով տրամադրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին անտառվերականգնման աշխատանքների...
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-17-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Սեպտեմբերի 15-ի ցերեկը, 16-ի գիշերն հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 13-14-ը, 15-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Երևանում սեպտեմբերի 13-14-ը, 15-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-ին...