10.3 C
Երևան
Monday, March 30, 2020
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 43 նոր դեպք: Այս մասին նշված է ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Հայաստանում մարտի 27-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 372 է: Թեստերից 2172-ը բացասական արդյունք է տվել: Մարտի 26-ին արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդի մահվան առաջին դեպքը: ՀՀ...
ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մարտի 27-ին հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։ Նա նշեց, որ զինծառայողը թեթև վիրավորում է ստացել, առողջական վիճակը լավ է։ «Հակառակորդի կրակոցները լռել են հայկական կողմի պատասխան գործողություններից հետո։ Ներկայումս իրավիճակը...
Հայաստանում ևս 2 զինծառայողի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, նոր դեպքերը փոխկապակված են տվյալ զորամասում գրանցված առաջնակի դեպքի հետ: Աս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Երեք զինծառայողների մոտ կորոնավիրուսի հայտնաբերմամբ պայմանավորված, մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասի 32 զինծառայողներից, այնուհետև ևս հինգից նախօրեին կորոնավիրուսային...
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ներկայացրել է Հայասատում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: «Այսօր ևս 10 կրկնակի բացասական թեստով պացիենտ դուրս կգրվի, և գումարային  թվով կարող ենք ասել, որ ունենք 28 բուժված»,-ասել է նախարարը, ապա հորդորել հատուկ ուշադրություն դարձնել քրոնիկ հիվանդություններ ունեցողներին ու տարեցներին: Նախարարը նաև նշել է, որ ունենք...
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունից բուժվել է ևս 10 քաղաքացի: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Կրկնակի բացասական թեստով, ապաքինված դուրս է գրվել ևս 10 քաղաքացի: Այս պահին ապաքինված և դուրս գրված քաղաքացիների թիվը 28 է: Այս պահին ունենք կորոնավիրուսի 329 հաստատված դեպք, 28 բուժված...
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Մարտի 27-ի ժամը 9-ի դրությամբ ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 44 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 27-ի...
ՀՀ ճանապարհային ոստիկանության եւ տարածքային ստորաբաժանումների ուժերով Արցախի Հանրապետություն տանող ճանապարհներին (Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ, Տեղ եւ Սյունիք գյուղերից դեպի Արցախ սահմանային հատված) անհապաղ նշանակվելու են կայուն պահակետեր՝ ժամանակավորապես արգելելով բոլոր անձանց մուտքն Արցախի Հանրապետություն։ ««Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ կորոնավիրուսային համավարակի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության ապահովման նպատակով՝ ՀՀ ճանապարհային...
Life.ru-ն գրում է, որ Ռուսական էստրադայի հայտնի երգիչ, երգահան Իգոր Նիկոլաևը տեղափոխվել է հիվանդանոց կորոնավիրուսի կասկածով: 60-ամյա երաժիշտի թեստի արդյունքը հայտնի կդառնա ավելի ուշ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լև Լեշչենկոն վերակենդանացման բաժանմունքում է, նրա մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Երգչի ընկերը՝ Վլադիմիր Վինոկուրը, տեղեկացրել էր, որ Լեշչենկոն բուժում...
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 39 նոր դեպք: Այս մասին նշված է ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Հայաստանում մարտի 27-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 329 է: Թեստերից 1625-ը բացասական արդյունք է տվել: Մարտի 26-ին արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդի մահվան առաջին դեպքը: ՀՀ...