14 C
Երևան
Wednesday, September 30, 2020
Մարտի 30-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության կառավարության արտահերթ նիստ։ Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նիստը կմեկնարկի ժամը 12։00-ին։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 723 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 33 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 151 հազար 798: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում է թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր: Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 142...
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել են կորոնավիրուսով հիվանդ երկու պացինետ, որոնք ունեցել են նաև այլ քրոնիկ հիվանդություններ։ 73 տարեկան մի տղամարդն և 55-ամյա կինը մահացել են մարտի 29-ին։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Ցավով պետք է նշեմ, որ վերջին 1 ժամվա մեջ...
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 43 նոր դեպք: Այս մասին նշված է ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Հայաստանում մարտի 27-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 372 է: Թեստերից 2172-ը բացասական արդյունք է տվել: Մարտի 26-ին արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդի մահվան առաջին դեպքը: ՀՀ...
ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մարտի 27-ին հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։ Նա նշեց, որ զինծառայողը թեթև վիրավորում է ստացել, առողջական վիճակը լավ է։ «Հակառակորդի կրակոցները լռել են հայկական կողմի պատասխան գործողություններից հետո։ Ներկայումս իրավիճակը...
Հայաստանում ևս 2 զինծառայողի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, նոր դեպքերը փոխկապակված են տվյալ զորամասում գրանցված առաջնակի դեպքի հետ: Աս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Երեք զինծառայողների մոտ կորոնավիրուսի հայտնաբերմամբ պայմանավորված, մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասի 32 զինծառայողներից, այնուհետև ևս հինգից նախօրեին կորոնավիրուսային...
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ներկայացրել է Հայասատում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: «Այսօր ևս 10 կրկնակի բացասական թեստով պացիենտ դուրս կգրվի, և գումարային  թվով կարող ենք ասել, որ ունենք 28 բուժված»,-ասել է նախարարը, ապա հորդորել հատուկ ուշադրություն դարձնել քրոնիկ հիվանդություններ ունեցողներին ու տարեցներին: Նախարարը նաև նշել է, որ ունենք...
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունից բուժվել է ևս 10 քաղաքացի: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Կրկնակի բացասական թեստով, ապաքինված դուրս է գրվել ևս 10 քաղաքացի: Այս պահին ապաքինված և դուրս գրված քաղաքացիների թիվը 28 է: Այս պահին ունենք կորոնավիրուսի 329 հաստատված դեպք, 28 բուժված...
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Մարտի 27-ի ժամը 9-ի դրությամբ ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 44 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 27-ի...