23 C
Երևան
Tuesday, June 2, 2020
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանն արդարացվել է: «ditaket.am»-ն այդ մասին տեղեկացավ Բունիաթ Եղիազարյանի պաշտպան Հովհաննես Սուքիասյանին: Նշենք, որ դատական ակտը հրապարակվել է օգոստոսի 16-ին: Հատուկ քննչական ծառայությունը Բունիաթ Եղիազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրեսգրքի...
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները բացահայտել են արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցների ապօրինությունները: Ըստ նախնական տվյալների, քրեակատարողական ծառայության գնումների գործընթացը գնահատող հանձնաժողովի պատասխանատու անձը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, իր անմիջական պետի կողմից տրված ցուցումները կատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով` չարամտորեն...
Երևանի Կենտրոն վարչական տարածքում` փողոցներում, բակերում կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենաներից օգոստոսի 22-ի գիշերը  գողություններ էին կատարվել: Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գողության մասին առաջին ահազանգը ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից ժամը 10.50-ին է ստացվել: Հայտնել են, որ գիշերը գողացել են Թումանյան փողոցի շենքերից մեկի բակում...
Վենետիկի հանձնաժողովը օգոստոսի 20-ի դրությամբ պատրաստակամություն է հայտնել խորհրդատվական կարծիք տրամադրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա ՍԴ-ի կողմից քննության ընդունված գործերով: Այս մասին ասված է ՀՀ Սահմանադրական դատարանի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ:  «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ...
ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի սպանության, ինչպես նաև ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի ինքնասպանության գործը կարճվել է: Նախկին պատգամավորների վերաբերյալ գործերը միացվել էր և քննվում էր մեկ վարույթում: «ditaket.am»-ի թղթակցի հարցին ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից հայտնեցին, որ Կարո Կարապետյանի սպանության գործը կարճվել է ՀՀ քրեական դատավարության...
Հուլիսի 2-ի գիշերը Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում սպանվել էր 46-ամյա Անդրանիկ Հարությունյանը: Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Նոր Նորքի բաժնի ծառայողների և քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ԾՀՔ բաժնի աշխատակիցների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական...
Լոռու մարզում 46-ամյա տղամարդու սպանության համար մեղադրանք է առաջադրվել նույն մարզի 20-ամյա բնակչին: «ditaket.am»-ի թղթակցի հարցին ի պատասխան Քննչական կոմիտեի լրատվական բաժնից հայտնեցին, որ 20-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: ՔԿ լրատվական բաժին նաև տեղեկացրեցին, որ միջնորդություն է...
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ բնապահանության և ընդերքի տեսչական մարմնից ստացել է տեղեկատվություն, որ Արմավիրի մարզի Արաքս համայնքում հայտնաբերվել է բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպք: Այդ մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազությունից: Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի...
Քաղաքապետ Հայկ Մարությանն ընդդեմ Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի դատական հայց է ներկայացրել: Ինչպես տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից՝ քաղաքապետը հայց է ներկայացրել պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջով: Հայցը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Ստեփանյանին: Երևանի ավագանու նախկին անդամի կողմից հնչեցված, որ...
Ստամբուլյան կոնվենցիան վերջին ամիսներին լայն քննարկման առարկա է դարձել: Կոնվենցիայի մի շարք դրույթների վերաբերյալ կարծիքները հակասական են՝ Արդարադատության նախարարությունը գտնում է, որ կոնվենցիան խնդրահարույց դրույթներ չի պարունակում և որ այն ընդամենը բռնության կանխարգելմանն է միտված: Այնինչ հայտնի իրավաբանները մի շարք խնդրահարույց թեզեր են առաջ քաշում, որոնցից ամենաառանցքայինը ԼԳԲՏ անձանց...