23 C
Երևան
Tuesday, June 2, 2020
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ չորս անձի մահվան դեպքի առթիվ: 2019 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13:45-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերվել են նույն բնակարանի՝ թվով չորս բնակիչներ՝ մահացած...
Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է ներկայացրել ՀՀ ԱԺ նախկին նախագահ արա Բաբլոյանի կողմից հնչեցված հայտարարության առնչությամբ. 2019 թ.-ի հոկտեմբերի 23-ին տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցի ընթացքում Արա Բաբլոյանը հայտարարել է. «...Ինձ մի բանում կարող են մեղադրել, որ ես նպաստել եմ, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության: Այդ հարցում...
Շատ կարևոր և նշանակալից որոշում իրավակիրառ պրակտիկայում, ինչը առիթ ստեղծեց ՀՀ գլխավոր դատախազությանը՝ օրենսդրական փոփոխությունների առաջարկով ՀՀ կառավարությանը դիմելու համար․ Թիվ ԵԱՔԴ/0227/01/16 քրեական գործով տևական պայքարից հետո, «Իրավաբանական խորհրդատվական խումբ» իրավաբանական և բիզնես խորհրդատվական ընկերության թիմի անդամ, փաստաբան Հունան Բաբայանը հասավ նրան, որ վերջնականորեն սահմանվեց այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի...
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի գործը փետրվարի 3-ին մուտք է եղել դատարան։ Գործը կքննի Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին, ում վարկանիշը HelpCourt հարթակում այս տարի դեռ 0 է։ Նշենք, որ Հենրիկ Աբրահամյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 2-րդ մասի...
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։ Այսօրվա դատական նիստին Մանվել Գրիգորյանը ներկա չի գտնվել, սակայն դատարանում եղել Ֆրանսիայից ժամանած ուռուցքաբան Նորբերտ Ավետյանը, ով երկար տարիներ զբաղվում է Մանվել Գրիգորյանի բուժմամբ: Ուռուցքաբանը...
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռ․ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կողմից գրավի կիրառումը թույլատրելի չճանաճելու դեմ։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի...
Օգոստոսի 16-ին, ժամը 15:30-ին Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Անդրանիկ Մնացականյանի, կսկսվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդումը անձեռնմխելիության հիմքով չդադարեցնելու վերաբերյալ բողոքի քննությունը։ Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական...
Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի պաշտպանի միջնորդությունը, որով առաջարկվում էր չեղարկել Բաբլոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից: «Միջնորդությունը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ»,- ասացին ՀՔԾ-ից: 2019թ. հոկտեմբերի 28-ին Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-ի (իշխանությունը յուրացնելը) 1-ի մասով և 314-ի (պաշտոնեական կեղծիք) 1-ի մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող նույն քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա նաև Արսեն Բաբայանին է մեղադրանք առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` ՀՀ սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Ինչպես հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս «Ագարակ» պետական սահմանային անցակետում Իրանից Մեղրիի սահմանային անցակետ ավտոբուսով ժամանած ԻԻՀ քաղաքացու զբաղեցրած նստարանի նստատեղի տակից...