29 C
Երևան
Saturday, June 6, 2020
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով 2020թ. մարտի 6-ին որոշում է կայացվել Ա.Վ.-ին (Արամ Վարդանյան՝ Վստերչի Ապեր մականունով – խմբ.) ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 38-131-րդ հոդվածի 1-ին մասով և 38-176-րդ հոդվածի 3-րդ մասի...
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Ռոբերտ Քոչարյան պաշտպանների՝ իրեն ներկայացրած բացարկի միջնորդությունը։ Որոշումը ենթակա չէ բողոքարկման։ Հաջորդ դատական նիստը մարտի 10-ին՝ ժամը 13։00-ին է։ Նախորդ դատական նիստին Քոչարյանի պաշտպանները դիմել էին դատարան՝ խնդրելով Աննա Դանիբեկյանին հրաժարվել գործի քննությունից՝ պատճառաբանելով, թե դատավորն անաչառ չէ։ Նախկինում...
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզի Աբովյան համայնքում ՍՊ ընկերություններից մեկն ինքնակամ զավթել է 2240մ2 մակերեսով հողատարածք և այնտեղ իրականացրել ինքնակամ շինարարություն, իսկ Աբովյան համայնքի ղեկավարը, ում վրա իրավական ակտերով պարտականություն է դրված...
Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Արսեն Լալայանցի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՔԾ-ից։ Ըստ ՀՔԾ-ի՝ քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Երևանի նախկին քաղաքապետն Երվանդ Զախարյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության...
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի կալանքի ժամկետը երկարաձգելու մասին որոշման դեմ պաշտպանի բողոքը։ Այդ մասին 24News-ին տեղեկացրեց Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 5-ին կաշառք ստանալու կասկածանքով Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդն ու ֆուտբոլային...
Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ։ Դատարանը բավարարել է Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ԱԱԾ լրատվական ծառայությունից։ Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն արդեն յոթ ամիս է, ինչ...
ՀՀ Սահմանադրական դատարանը քիչ առաջ բավարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի եւ վարչական դատարանի դիմումներն ու հակասահմանադրական ճանաչեց ոստիկանության ծառայողների իրավունքները սահմանափակող որոշ կարգավորումներ։ Մասնավորապես՝ դատարանը եզրակացրեց, որ Ոստիկանության ծառայողի նկատմամբ բացառապես քրեական հետապնդում հարուցելու, իրականացնելու փաստով պայմանավորված լիազորությունները կասեցնելու, ինչպես նաեւ ոստիկանության ծառայողի աշխատավարձի վճարման ժամկետային սահմանափակում նախատեսելու մասով «Ոստիկանությունում...
ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի  նախկին տեղակալ Արսեն Բաբայանի մեղադրանքները փոփոխվել են: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանը ի պատասխան հայտնեցին ՀՔԾ լրատվական ծառայությունից: «Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրանքները փոփոխվել են. Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի...
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: Հայցադիմումը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին: Այդ մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Ըստ դատական հայցի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը պահանջել է պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին ներողություն խնդրել վիրավորող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:
Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ ներկայացնել դատարանին։ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը ներկայումս պատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը, որպեսզի  առաջիկա դատական նիստերից մեկի ընթացքում...