18 C
Երևան
Monday, September 16, 2019
Սույն թվականի օգոստոսի 14-ին Քննչական կոմիտեն հրապարակեցԱմուլսարի հանքի  վերաբերյալ ELARD ընկերության եզրակացությունը: Այս օրերին քաղաքական ու հասարակական շրջանակներում հիմնական քննարկման թեման Ամուլսարի հանքի շահագործումն է: Ստորև ներկայացնում ենք սույն թվականի օգոստոսի 14-25-ը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված դիրքորոշումները Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ: https://infocom.am/?p=12502&l=am&fbclid=IwAR3WYGFvbSWkBOHfknC4XcWnI8hVkZkGZ_lkNNmP6QvWHMR0gcubuvbLLWg
Ամուլսարի ոսկեբեր կվարցիտների հանքավայրի շահագործման ընթացքում «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից նախատեսված մեղմման միջոցները Advanced Resources Development (ELARD, ԷԼԱՐԴ) ընկերության փորձագետները գնահատել են ողջամիտ և համապատասխան։ Օգոստոսի 26-ի լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց  ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ, Ամուլսարի գործով...
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է․ «Հարգելի քաղաքացիներ, այս պահին անչափ կարևոր է թույլ չտալ, որպեսզի «Մեղրաքար» կոչվող հատվածում բռնկված հրդեհը տարածվի նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքով, ուստի Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ռենջերները ցուցաբերում են անհրաժեշտ օգնություն հրդեհաշիջման...
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է թվով 70 դեպք, որից 49 դեպքով հաշվարկվել է 32.292.515 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 19 դեպքով նշանակվել է 2.000.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնի լրատվական...
Հայ ազգային կոնգրեսը օգոստոսի 27-ին վարչության հատուկ նիստ կանցկացնի Ամուլսարի հարցի հետ կապված: Այս մասին օգոստոսի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը: «Երեքշաբթի օրը Հայ ազգային կոնգրեսում հատուկ վարչության նիստ ենք հրավիրում` որոշելու մեր մոտեցումը: Ուսումնասիրում ենք բոլոր կողմերի բոլոր հնարավոր զեկույցները, դիրքորոշումները, հաշվարկները: Հրավիրել ենք էկոլոգների` փորձագիտական ինֆորմացիա ենք...
ՀՀ կառավարության ներկայացուցիչները շաբաթ օրը առցանց խորհրդակցություն են ունենալու «Էլարդ» ընկերության փորձագետների հետ՝ քննարկելու Ամուլսարի շահագործման ռիսկերը։ Այս մասին այսօր ջերմուկցի ընտանիքի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սկայպ կոնֆերանս ենք հրավիրելու վերջիններիս հետ և նրանց հարցնելու ենք, թե ինչ են եզրակացության մեջ գրել», - ասաց կառավարության ղեկավարը՝...
Երկրաբան Գրիգոր Մուխսի-Հովեյանն Ամուլսարի հանքի շահագործմամբ որևէ վտանգ չի տեսնում թե առողջապահական, թե շրջակա միջավայրի առումով, ընդհակառակը պնդում է, որ այն կբերի մեծ օգուտներ երկրի տնտեսությանը: Այս մասին մասնագետը խոսեց՝ ընդգծելով, որ պետք է մշտադիտարկումներով խիստ վերահսկողություն սահմանել, որ որևէ շեղում առանց արձագանքի չմնա: Շեղման արձանագրման պարագայում տույժերը պետք...
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը չի կարող հստակեցնել, թե կոնկրետ ինչ վնասներ կկրի տնտեսությունն Ալումսարի հանքի շահագործման դադարից, քանի որ պետբյուջեի եկամուտների կանխատեսումները չեն իրականացվում առանձին ըստ կազմակերպությունների: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Ջանջուղազյանը նշեց, որ որևէ կազմակերպության աշխատել կամ չաշխատելու արդյունքում ազդեցության գնահատականը բացակայում է: Տնտեսվարող սուբյեկտի՝ աշխատելը կամ...
Շանթ հ/ը Հեռանկարի տաղավարում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը խոսել է Ամուլսարի մասին Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության մանրամասների մասին։ https://www.youtube.com/watch?v=nIxqzR9Rw9g&feature=share&fbclid=IwAR2zHfShjHIE4mAHgWd_ib3GHX3ErCspYYR7Oc0YRPoDpo0YzmKl040q5cc
Այս տարվա օգոստոսի 12-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Սևանա լճից 51 միլիոն խ/մ ջուր պակաս ենք բաց թողել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գրառման մեջ մասնավորապես ասվում է, որ օգոստոսի 12-ի դրությամբ՝ Սևանից բաց թողնված ջրի ծավալը կազմում է 93 միլիոն խ/մ...