3.2 C
Երևան
Չորեքշաբթի, Նոյեմբերի 20, 2019
https://youtu.be/JgMMTgossTM Շվեդիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում Արեւելյան գործընկերության տասնամյակին նվիրված դասախոսությանը «Զրույց Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հետ» խորագրի ներքո, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հակադարձել է ադրբեջանցի պատգամավորին: Հարցուպատասխանի ժամանակ ադրբեջանցի պատգամավորը հարց է ուղղել՝ արդյոք Հայաստանը պատրա՞ստ է Ադրբեջանի հետ միասին գնալ միջազգային տրիբունալի՝ ուսումնասիրելու հայերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, էթնիկ...
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ասում են՝ պատմությունը կրկնվելու սովորություն ունի, իսկ մենք՝ նրա դասերը՝ չքաղելու։ Խոսքս ուղղում եմ նորաթուխ քաղաքական գործիչներին՝ Խելամտորեն ու լրջորեն ուսումնասիրել և մանրակրկիտ վերլուծել տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական իրավիճակը, կարճամիտ ու կարճատես չլինել։ Լինել խելամիտ ու հեռատես, որպեսզի ազգովի չհայտնվենք «Ոսկե...
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հոկտեմբերի 22-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնայից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Միխայիլ Օլարուն (Մոլդովա): Արցախի Հանրապետության իշխանությունները...
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում Ադրբեջանը հոկտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1100 կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը անդրադարձել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի՝ «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցի դրույթներին: Հարց. Ադրբեջանի ԱԳ նախարարը իր հարցազրույցում «հիասթափություն» է հայտնել ՀՀ ԱԳ նախարարի հետ վերջին հանդիպման վերաբերյալ՝ նշելով նաև, որ բանակցությունների հիմք է Մադրիդյան սկզբունքների հիման վրա մշակված Կազանյան փաստաթուղթը: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունն այս առնչությամբ։ Պատասխան. Լեռնային...
Երեւանում հոկտեմբերի  15-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Քննարկվել է տարբեր ոլորտներում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
https://www.youtube.com/watch?v=-ZRClAIoWOA&feature=share&fbclid=IwAR36iHqYY1dJny23885dqUqeuKNsgRjKxeRN-BoL_8jF4mDTPQpvIEp8wTw
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման Մարաղայի տարբերակի խրախուսումը բացահայտում է Ադրբեջանի ղեկավարության իրական մտադրությունը՝ ժողովուրդներին նախապատրաստել ոչ թե խաղաղության, այլ ուրիշ ժողովուրդների նկատմամբ բռնության իրականացման: Այս մասին հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը: «Ցանկանում եմ անդրադառնալ Ադրբեջանի...
Արցախի Հանրապետությունում ամենաթեժ կետերից մեկը համարվող Ջաբրայիլում բժիշկները 5 ու կես ժամ տևած վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայող Հայկ Խաչատրյանի կյանքը: Հոսպիտալի բժիշկները կողմնորոշվել են արագ, բարդ վիրահատությունը հաջողած բժիշկներն այսօր արժանանում են զինծառայողի մոր անսպառ շնորհակալություններին: «Արմենպրես»-ի հետ զրույցում դեպքի մասին պատմեց Հայկի մայրը՝ Թամարա Բաղդասարյանը: «Տղաս ծառայում է Հադրութի...