ՏԵՍԱՆՅՈՒԹ. 2 ամսական երեխա է վարակվել կորոնավիրուսով. Արսեն Թորոսյան



  12:25

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ներկայացրել է Հայասատում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը:

«Այսօր ևս 10 կրկնակի բացասական թեստով պացիենտ դուրս կգրվի, և գումարային  թվով կարող ենք ասել, որ ունենք 28 բուժված»,-ասել է նախարարը, ապա հորդորել հատուկ ուշադրություն դարձնել քրոնիկ հիվանդություններ ունեցողներին ու տարեցներին:

Նախարարը նաև նշել է, որ ունենք 1 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի, մնացածի կյանքին որևէ վտանգ չի սպառնում: Պացիենտների մեծ մասի մոտ հիվանդությունն ասիմպտոմ է ընթանում՝ առանց նշանների:

Արսեն Թորոսյանը նաև տեղեկացրել է, որ երեկ մամուլի ասուլիսի ժամանակ դեռ չէին հասցրել իրեն զեկուցել, որ Հայաստանում 2 ամսական երեխայի վարակման դեպք կա:

«Երեխան սիպմտոմներ չունի, մայրիկն է երկու օր ջերմել, այս պահին սիպտոմներ չունի: Երկուսն էլ գտնվում են բժիշկների հսկողության տակ: Ամեն ինչ արվում է նրանց առողջությունը վերականգնելու ուղղությամբ: Թեպետ, նորից եմ կրկնում, առողջությունը վերականգնելու կարիք, որպես էդպիսին, չկա: Նրանք էլ ժամանակը լրանալուն պես բացասական թեստով դուրս կգրվեն հիվանդանոցից»,-ասել է Թորոսյանը:

Նշենք, որ Հայաստանում հաստատված դեպքերի ընդհանուր թինը 329 է, բուժվածները՝ 18, փաստացի բուժվողները՝ 311, բացասական թեստերը՝ 1625, կա նաև մահվան ելքով 1 դեպք: