ՀՀ հյուսիսարևելյան մարտական դիրքերից մեկում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել



  16:04

ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մարտի 27-ին հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Նա նշեց, որ զինծառայողը թեթև վիրավորում է ստացել, առողջական վիճակը լավ է։

«Հակառակորդի կրակոցները լռել են հայկական կողմի պատասխան գործողություններից հետո։ Ներկայումս իրավիճակը հանգիստ է»,- ասաց Ստեփանյանը։