Երկու զինծառայողի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս. նրանք նախապես մեկուսացված են եղել



  14:50

Հայաստանում ևս 2 զինծառայողի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, նոր դեպքերը փոխկապակված են տվյալ զորամասում գրանցված առաջնակի դեպքի հետ: Աս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Երեք զինծառայողների մոտ կորոնավիրուսի հայտնաբերմամբ պայմանավորված, մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասի 32 զինծառայողներից, այնուհետև ևս հինգից նախօրեին կորոնավիրուսային հիվանդության առկայության թեստավորման համար կատարվել էր նմուշառում: Թեստավորման արդյունքում երկու զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, 35 զինծառայողի թեստավորման արդյունքը բացասական է: Հաստատված դեպքերը փոխկապակցված են տվյալ զորամասում գրանցված առաջնակի դեպքի հետ: Զինծառայողները հոսպիտացված են, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Երկու զինծառայողներն էլ նախապես մեկուսացված էին»,- գրել է Ստեփանյանը:

Խոսնակը նշել է, որ ընդհանուր հինգ վարակված զինծառայողներից ոչ մեկը չունի թոքաբորբ, մեկի մոտ առկա է թույլ արտահայտված ջերմություն, մյուս չորս զինծառայողները բացարձակ չունեն հիվանդությանը բնորոշ ախտանիշներ։ Զինծառայողների հետ սերտ շփում ունեցածները շարունակում են մնալ մեկուսացված հատուկ առանձնացված տարածքում, որն ապահովված է կենցաղային անհրաժեշտ պայմաններով լիարժեք մեկուսացման համար։ Մեկուսացված զինծառայողներին մատուցվում է բարձրակարգ սնունդ։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը, ըստ անհրաժեշտության, պարբերաբար տեղեկություններ կտրամադրի զինված ուժերում կորոնավիրուսի ներթափանցման և տարածման դեմ տարվող պայքարի և ընթացիկ վիճակագրության մասին։ Հորդորում ենք հետևել միմիայն պաշտոնական տեղեկատվությանը։ Զինված ուժերում արվում է առավելագույնը վիրուսի դեմ պայքարելու համար։ Այժմ զինծառայողների մեկուսացման վայրում եմ, որտեղից էլ րոպեներ անց կապահովեմ ուղիղ եթեր, տեսնենք` ինչպես են մեր զինծառայողները»,- նշել է Շուշան Ստեփանյանը:

Մարտի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել էր, որ երեք զինծառայողների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, իսկ 32 զինծառայողից կատարվել է նմուշառում:

«Մարտի 25-ին մարտական խնդիրներում չներգրավված զորամասի երեք զինծառայողներից կատարվել էր նմուշառում։ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ Զինծառայողներից մեկի ընտանիքի անդամի մոտ ավելի վաղ էր հաստատվել կորոնավիրուսի առկայությունԵրեք զինծառայողի հաստատված դեպքերը փոխկապակցված են և առնչվում են երկրում գրանցված առաջնակի դեպքերի օջախներից մեկի հետ»,- նշել էր Տոնոյանը:

Նախարարը հավելել էրոր ելնելով համաճարակաբանական հետազոտությունների տվյալներիցնշված զինծառայողները նախապես եղել են մեկուսացվածինչը զգալիորեն նվազեցրել է վարակի հետագա տարածման ռիսկերը։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարելԱրտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-իցժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ըժամը 17:00-ն:

Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ըժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Հայաստանում մարտի 27-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 329 էԿորոնավիրուսից ապաքինվել է 28 քաղաքացի: Մարտի 27-ին մեկ քաղաքացի մահացել է: Մեկուսացումից դուրս է եկել 100-ից ավելի մարդ: