Ծայրահեղ ծանր երկու անձանցից մեկը ոչ հայ ԱՄՆ քաղաքացի է. վարչապետ



  12:19

Հայաստանում կորոնավիրուսով վարակված 290 անձանցից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այդ մասին կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ նրանցից մեկն ԱՄՆ քաղաքացի է, ազգությամբ հայ չէ: «Մյուսը ՀՀ քաղաքացի է: Երկուսն էլ գտնվում են տարիքային բարձր խմբում՝ 75-ից բարձր տարիք ունեն, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Այս ընթացքում ունեցել ենք առողջացման 18 դեպք: Մոտ 100 քաղաքացի մեկուսացված ռեժիմից դուրս են եկել: Նրանց մոտ ախտորոշումը բացասական է եղել, չեն էլ հիվանդացել: Այսօր էլ սպասում ենք առողջացման և ապամեկուսացման նոր դեպքերի»,-ասաց վարչապետը:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 290 է։