ՀՀ-ում ազատ տեղաշարժի սահմանափակման ընթացքում լրագրողները ձևաթուղթ լրացնելու կարիք չեն ունենա



  09:32

Հայաստանի Հանրապետությունում ազատ տեղաշարժի սահմանափակման ընթացքում լրագրողները ձևաթուղթ լրացնելու անհրաժեշտություն չեն ունենա: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

«Հարգելի լրագրողներ, առաջիկա օրերին աշխատելու ընթացքում ձեր տեղաշարժը չի սահմանափակվի, եթե ունենաք բեյջեր: Քաղաքացիների դեպքում պետք է լինի լրացրած ձևաթուղթ, կամ ձևաթղթի տրամաբանությամբ ձեռագրով գրված թուղթ»,- գրել է Մովսիսյանը:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարելԱրտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-իցժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ըժամը 17:00-ն:

Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 249 էԱռաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ինՔաղաքացին Հայաստան էր եկել ԻրանիցՆա ապաքինվել է և դուրս է գրվելԸնդհանուր առմամբ ապաքինվել և դուրս է գրվել 4 քաղաքացի: