Լուսակերտում պայթյունից մարդ է մահացել



  16:28

Շիրակի մարզի Լուսակերտ համայնքում մարտի 25-ին գրանցված պայթյունի հետևանքով զոհվել է նույն գյուղի բնակիչ 1970 թվականին ծնված Սամվել Իսրայելյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻ Շիրակի մարզի փրկարարական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար գնդապետ Կարեն Եղշատյանը, Արթիկի հրշեջ փրկարարական ջոկատն ահազանգը ստացել է 14:06-ին՝ Արթիկի ոստիկանությունից: 14:07-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ Լուսակերտ գյուղի 7 փողոց 13 տանը կից խորդանոցում տեղի է ունեցել պայթյուն: Պայթյունի հետևանքով զոհվածը նույն գյուղի բնակիչ է:

Այս պահին տարածքում աշխատում են իրավապահ մարմինները:

Արմենուհի Մխոյան