Կորոնավիրուսի պանդեմիան թափ է առնում. ԱՀԿ Գլխավոր տնօրեն



  10:58

ԱՀԿ Գլխավոր տնօրեն Տեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել՝ աշխարհում անդրադառնալով պանդեմիայի առաջացրած իրավիճակին:

«Կորոնավիրուսի պանդեմիան թափ է առնում։ 1-ին դեպքի գրանցումից հետո 67 օր պետք եղավ, որպեսզի հիվանդների թիվը հասնի հարյուր հազարի, 11 օր՝ երկու հարյուր հազարի, ու ընդամենը 4 օր՝ երեք հարյուր հազարի հասնելու համար։ Այս թվերը կարևոր են, դրանք մարդիկ են, որոնք կյանքն ու ընտանիքները գլխիվայր եղան»,-գրել է նա։

Նշենք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 384 հազարի, մահացել է 16500 մարդ, 105 հազարն ապաքինվել է: Վարակը տարածված է աշխարհի 195 երկրում: