ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կորոնավիրուսով պայմանավորված՝ կառավարությունն անտոկոս վարկ կտրամադրի. ո՞րն է մեխանիզմը



  12:53

Կառավարության նիստի ժամանակ քննարկվել է կորոնավիրուսի պայմաններում պետության աջակցության ծրագիրը տնտեսվարողներին: Աջացության մեխանիզմները ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ասում ենք, որ բիզնեսի առնվազն որոշ ոլորտներ կունենան ֆինանսական-տնտեսական բարդություններ: Դրա հետ կապված՝ առաջարկում ենք ճգնաժամային վարկային պորտֆելներ, որի էությունը հետևյան է. 50 տոկոսը ֆինանսավորման իրականացնում են առևտրային բանկերը և կազմակերպությունները, մինչև 50 տոկոսը՝ կառավարությունը: Կառավարության տվածն անտոկոս է, իսկ բանկերի ու վարկային կազամակերպությունների տոկոսները՝ կառավարությունը: Այսինքն՝ տնտեսավարողը վարկային միջոց է ստանում 0 տոսով»,-ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նաև այն ուղղությունները, որոնց շրջանակում կարող են օգտագործվել վարկային միջոցները: Դրանք են.

1. տնտեսվարողներին, աշխատակիցներին աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ և դրանց գծով հարկերի վճարում, յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ոչ ավել, քան ամսական 500 000 դրամ և ոչ ավել, քան 3 ամսվա համար,

2. հումքի գնում կամ ներմուծում այն դեպքում, եթե հումքի ողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում պատրաստի արտադրանք ստանալու նպատակով, և վարկառու տնտեսվարոը տնօրինում է անհրաժեշտ համապատասպան արտադրական հզորություններին,

3. սարքերի և սարքավորումների, այդ թվում՝ գյուղատնտեսական նշանակության ներմուծում այն դեպքում, եթե տվյալ սարքերը և սարքավորուները պետք է օգտագործվեն Հայաստանում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով,

4. էլեկտրաէներգիայի, ջրի և գազի գծով ծախսերի իրականացում,

5. առևտրով զբաղվող ընկերությունների կողմից սննդի ներմուծում, եթե գնված կամ ներմուծված ապրանքը պետք է իրացվի ՀՀ-ոմ,

6. պարարտանյութ, սերմ, տնկի և գյուղատնտեսական նշանակության այլ հումքի գնում կամ ներմուծում։