Ուհանում վերջին մեկ օրում առաջին անգամ կորոնավիրուսով վարակման նոր դեպք չի արձանագրվել



  12:27

Կորոնավիրուսի էպիկենտրոնում՝ Չինաստանի Հուբեյ նահանգում և Ուհան քաղաքում, վերջին 1 օրում վաԿորոնավիրուսի էպիկրակման նոր դեպք չի բացահայտվել: Հուբեյ նահանգում 1 օրում հիվանդանոցներից դուրս է գրվել 795 կազդուրված հիվանդ: Այդ մասին հայտարարություն է տարածել Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովին:

Հունվարի վերջին՝ շրջանը փակելուց ի վեր, նման բան առաջին անգամ է արձանագրվում: Ամբողջ Չինաստանում 1-ին անգամ կորոնավիրուսով վարակման նոր դեպք չի հայտնաբերվել՝ բացառությամբ 34 անձի, որոնք արտերկրից են ժամանել: Համաճարակի սկզբից ի վեր բժիշկները երկրում 67.800 հաստատված դեպք են արձանագրել, 57.600 հիվանդ կազդուրվել է:

Ըստ հայտնի վարակաբանների՝ Ուհանը վարակից ամբողջությամբ կարող է մաքրվել այս ամսվա վերջին, և քաղաքում կարանտինը կարելի է աստիճանաբար չեղարկել:

«Եթե 14 օրվա ընթացքում Ուհանում կորոնավիրուսով վարակման ոչ մի նոր դեպք չարձանագրվի, կարծում ենք՝ կգա շրջափակումն աստիճանաբար վերացնելու ժամանակը: Սակայն մենք պետք է խստորեն հետևենք վիրուսի նկատմամբ վերահսկողությանն ուղղված գործողություններին՝ հնարավոր նոր բռնկումները կանխելու համար»,- China Daily-ին ասել է մասնագետը:

Նշենք, որ Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 80903 է, որից 70724-ը ապաքինվել են, 3245-ը՝ մահացել: