ՀՀ նախագահը ստացել է ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ նշանակելու վարչապետի առաջարկությունը



  14:45

ՀՀ նախագահի աշխատակազմը մարտի 19-ին ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է առաջարկություն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում նշանակել Էդուարդ Մարտիրոսյանին, իսկ ՀՀ ոստիկանապետի պաշտոնում՝  Արման Սարգսյանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Մարտի 18-ին Շանթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էրոր ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի վերաբերյալ որոշումն արդեն կայացրել է:

«Արդեն որոշել եմՈստիկանապետի ԺՊն կնշակվի ոստիկանապետԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարողն էլ կնշանակվի ԱԱԾ տնօրեն»,-նշել էր Փաշինյանը:

ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը Էդուարդ Մարտիրոսյանն է՝ Արթուր Վանեցյանի՝ պաշտոնը թողնելուց հետոիսկ ոստիկանության պետի պարտականությունները կատարում է Արման Սարգսյանը՝ Վալերի Օսիպյանի ազատումից հետո: