Դատախազությունը էջմիածնեցի տիկնոջ զարմիկի հաղորդումը ուղարկել է ոստիկանություն



  13:24

Դատախազությունը կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի տիկնոջ զարմիկի` իր անձնական կամ ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկություններն ապօրինի ձեռք բերելու և տարածելու վերաբերյալ հաղորդումը ուղարկել է քրեական ոստիկանություն։

Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Ավելի վաղ, փաստաբան Գոհար Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել էր, որ կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի տիկնոջ զարմիկը մարտի 17-ին ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում էր ներկայացրել իր անձնական կամ ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկություններն ապօրինի ձեռք բերելու, առանց իր համաձայնության լրատվամիջոցներում, սոցցանցերում հրապարակելու,  վիրավորելու, վարակված հիվանդների ցուցակը և լուսանկարները տարածելու համար։