Էջմիածնի երեք ելքերի մոտ բուժաշխատողները չափում են քաղաքացիների ջերմությունը



  11:32

Գիշերվանից Էջմիածնից քաղաքացիների ելքն իրականացվում է սահմանված կարգով։  Բուժաշխատողները նախ քաղաքացիների ջերմաչափում են անում, ինչից հետո միայն վերջիններս կարողանում են դուրս գալ Էջմիածնից: Բուժաշխատողների հետ տեղում ծառայություն են իրականացնում ոստիկանները: Մինչև այս պահը բարձր ջերմություն ունեցող անձ Էջմիածին հետ չի ուղարկվել:

Հիշեցնենք՝ մարտի 15-ի երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ Էջմիածնի 27 ելքից առաջիկայում գործելու է միայն երեքը: Սահմանափակման պատճառը կորոնավիրուսի տարածումը կանխելն է։

«Տեղում ջերմաչափում կանեն և նրանց, ովքեր ջերմություն կունենան, կխնդրենք ինքնմեկուսացում իրականցնել», – ասել էր վարչապետը:

Ուղիղ եթերին կարող եք հետևել այստեղ։