ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Դանիբեկյանը կշարունակի քննել Քոչարյանի գործը․ ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց



  18:07

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Ռոբերտ Քոչարյան պաշտպանների՝ իրեն ներկայացրած բացարկի միջնորդությունը։ Որոշումը ենթակա չէ բողոքարկման։ Հաջորդ դատական նիստը մարտի 10-ին՝ ժամը 13։00-ին է։

Նախորդ դատական նիստին Քոչարյանի պաշտպանները դիմել էին դատարան՝ խնդրելով Աննա Դանիբեկյանին հրաժարվել գործի քննությունից՝ պատճառաբանելով, թե դատավորն անաչառ չէ։

Նախկինում Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի ևս երկու միջնորդություն էին ներկայացրել դատավորին, երկուսն էլ Աննա Դանիբեկյանը մերժել էր։

Նշենք, որ երկրորդ նախագահի և մյուսների գործով մեղադրական եզրակացության համաձայն՝ 2008-ին իշխանությունը ներքաղաքական գործընթացում հանցավոր ձևով ներգրավել է զինված ուժերին, ապօրինի զինված քաղաքացիական անձանց, քաղաքացիների իրավունքների խախտմամբ և սահմանափակմամբ երկրում փաստացի վերացրել են սահմանադրական կարգի համապատասխան հիմնադրույթները՝ յուրացնելով իշխանությունը: