Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման վեց նոր դեպք Է գրանցվել



  17:29

Ռուսաստանում նոր կորոնավիրուսով վարակման վեց նոր դեպք Է գրանցվել, նրանցից հինգը գտնվում են Մոսկվայում, մեկը՝ Նիժնի Նովգորոդում: Բոլոր վարակվածները վերջին երկու շաբաթվա ընթացքում այցելել են Իտալիա: Այդ մասին մարտի 6-ին լրագրողներին հայտնել Է նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:

«Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման վեց դեպք Է գրանցվել ՌԴ քաղաքացիների մոտ. մեկ դեպք՝ Նիժնի Նովգորոդում, հինգ դեպք՝ Մոսկվայում»,-նշել են շտաբում: