Գրեթե 2,5 հազար մարդ է կորոնավիրուսով վարակվել Չինաստանի սահմաններից դուրս



  12:27

Փետրվարի 25-ի առավոտվա դրությամբ աշխարհում, բացառությամբ Չինաստանի մայրցամաքային մասի, COVID-9 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 2,438 հազարի՝ մեկ օրում ավելանալով հիվանդության 234 հայտնաբերված դեպքով: Այդ մասին հայտնել Է South China Morning Post հոնկոնգյան թերթը:

Նրա տվյալներով՝ կորոնավիրուսի զոհերի թիվը մեկ օրում 26-ից հասել Է 37-ի. 12 մարդ մահացել Է Իրանում, ինը՝ Հարավային Կորեայում, յոթը՝ Իտալիայում, չորսը՝ Ճապոնիայում, երկուսը՝ Հոնկոնգում, մահվան ելքով մեկական դեպք Է գրանցվել Ֆրանսիայում, Տայվանում եւ Ֆիլիպիններում: Ամենից շատ հիվանդներ՝ 893, հայտնաբերվել են Հարավային Կորեայում, Ճապոնիայի տարածքում՝ 838 մարդ, որոնցից 630-ը բաժին Է ընկնում Diamond Princess-ի ուղեւորներին ու անձնակազմի անդամներին, որը կարանտինի Է կանգնած Յոկոհամայում:

Իտալիայում գրանցված Է 229 հիվանդ, Սինգապուրում՝ 90, Հոնկոնգում՝ 81, Իրանում՝ 47, Թաիլանդում եւ ԱՄՆ-ում՝ 35-ական, Տայվանում՝ 28, Ավստրալիայում՝ 23, Մալայզիայում՝ 22, Գերմանիայում եւ Վիետնամում՝ 16-ական, Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Մեծ Բրիտանիայում՝ 13-ական, Ֆրանսիայում՝ 12, Մակաոյում եւ Կանադայում՝ 10-ական: Հիվանդության տասից պակաս դեպքեր են գրանցվել Ֆիլիպիններում եւ Հնդկաստանում, Քուվեյթում, Իսպանիայում, Օմանում, Ռուսաստանում, Աֆղանստանում, Բահրեյնում, Բելգիայում, Կամբոջայում, Եգիպտոսում, Ֆինլանդիայում, Իսրայելում, Լիբանանում, Նեպալում, Շրի-Լանկայում, Շվեդիայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: