Հանրապետությունում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում կլինի բուք



  12:01

Հանրապետության լեռնային և նախալեռնային բոլոր շրջաններում փետրվարի 25-ի ցերեկը կտեղա ձյուն՝ պայմանավորված ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև բուք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայութան օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Վաղը երեկոյան ժամերից տեղումներն աստիճանաբար կդադարեն։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ի ցերեկը և 26-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, որը կտևի ընդամենը 1 օր։ Փետրվարի 27-ից սկսած օդի ջերմաստիճանը կրկին կսկսի բարձրանալ»,-նշել է նա: