Մեր երկրի արտադրական պոտենցիալը վերականգնվում է և զարգանում. Վարչապետ



  11:51

«2019-ի արդյունքներով մշակվող արդյունաբերությունը աճելով 12%-ով` 2008-ից ի վեր առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքում առաջինն է տնտեսության բոլոր ոլորտների թվում՝ ապահովելով 12.1% կշիռ»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա նշանակում է, որ մեր երկրի արտադրական պոտենցիալը վերականգնվում է և զարգանում:

ՀՀ տնտեսության մեջ ամենաարագ աճն արձանագրել է կացության և հանրային սննդի ոլորտում ծառայությունների ոլորտը` 27.2%, ինչը զբոսաշրջության ոլորտի բարձր աճի արդյունք է:

Երկրորդ բարձր ոլորտային աճը արձանագրել են ֆինանսական և ապահովագրական ծառայությունները` 22% տոկոս, ինչը վարկերի տոկոսների հետագա նվազման հույսեր է տալիս», – գրել է վարչապետը։