Կորոնավիրուսի հաղթահարման ժամկետները հայտնի են․ Հուբեյում այն կհաղթահարվի մարտին



  16:31

«Ինտերֆաքս» գործակալությունը, հղում անելով Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյին, հայտնում է, որ Չինաստանի իշխանությունը մտադիր է մինչև փետրվարի վերջ ամբողջ երկրում՝ բացառությամբ Հուբեյ նահանգի, հաղթահարել կորոնավիրուսը, իսկ իսկ համաճարակի կենտրոնում՝ հաջորդ ամսվա ընթացքում։

Դեսպանը տեղեկացրել է, որ կարանտինի գոտում՝ Հուբեյում, կորոնավիրուսից մահացությունը կազմել է 2 %, իսկ ամբողջ երկրում՝ 0,55 %:

Չինական ԶԼՄ-ները նաև հայտնում են, որ չինացի գիտնականները մշակել են կորոնավիրուսի հայտնաբերման նոր էքսպրես-թեստ, որի աշխատանքը հիմնված է հակամարմինների հայտնաբերման վրա: Թեստը թույլ է տալիս 15 րոպեի ընթացքում մարդկանց մոտ հայտնաբերել կորոնավիրուսը: Ոորոշ հիվանդանոցներ և բժշկական կենտրոններ արդեն օգտագործում են թեստը:

Վերջին տվյալների համաձայն` Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2,250-ը, վարակվածներինը՝ 76,815-ի։

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։