Հեղափոխությունը ոչ ոք ոչ մեկից չի կարող խլել․ Մարուքյան



  13:56

Թևան Պողոսյանին չի հաջողվել մեզ մերձեցնել: Այդ երեկոյից հետո Փաշինյանն ամենավատ ելույթն է ունեցել Վանաձորում։ Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Պողոսյանին չի հաջողվել մեզ մերձեցնել, հետևաբար մարդիկ սխալ են հիշում այդ պատմությունը»,- ասել է նա։

Մարուքյանի դիտարկմամբ՝ իրենց դեմ սանձազերծված, սահմաններից դուրս հակաքարոզչություն է իրականացվում, որն արվում է քանի որ իրենք համաձայն չեն իշխանությունների հետ․

«Իշխանությունն իր հետ չհամաձայնող մարդկանց ասում է՝ «նախկին եք, ծախված եք, սև եք»: Այսինքն՝ ի՞նչ է եղել. ոչ մի բան, մի հարց կա մենք համաձայն չենք, իրենք ուրիշ ձև են տեսնում, մենք ուրիշ»։

«Նա ով կասի «հեղափոխությունը խլում են», իմացեք՝ նա ստում է: Հեղափոխությունը ոչ ոք ոչ մեկից չի կարող խլել», – անդրադառնալով դիտարկմանը, թե իշխանությունն ասում է, որ ընդդիմության նման քայլերը փորձ են հեղափոխությունը մարդկանցից խլելու, ասել է Մարուքյանը։

Մարուքյանը նաև հավելել է, որ Փաշինյանի հետ անցած ճանապարհի համար հպարտ է, սակայն  Փաշինյանը պարզապես միշտ գաղափարական տարբերություններ են ունեցել։ Անձնական խնդիրներ չկան։