ԵՊՀ-ն հերքում է կաշառք ստացած դասախոսին բերման ենթարկելու մասին ԱԱԾ հաղորդագրությունը



  19:02

ԵՊՀ մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մասին, որը վերաբերվում էր ԵՊՀ դասախոսին կաշառք ստանալու պահին բռնելուն և բերման ենթարկելուն։ Համալսարանի մամուլի ծառայությունը հերքել է այդ տեղեկատվությունը։

«Այսօր մամուլում տարածվեց Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական հաղորդագրությունն, ըստ որի՝ ԱԱԾ-ն կոռուպցիայի դեպք է բացահայտել ԵՊՀ-ում։

Պաշտոնապես հայտարարում ենք, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ոչ մի դասախոս այս պահին բերման ենթարկված կամ ձերբակալված չէ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընթանում է նախաքննություն, հորդորում ենք լրատվամիջոցներին ձեռնպահ մնալ ԵՊՀ-ի վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկատվություն տարածելուց»,- ասված է հայտարարությունում։