Վստահ եմ, որ «Ոչ»-ի շտաբ կձևավորվի, որովհետև «սուրբ տեղը» դատարկ չի մնա․ Ալեն Սիմոնյան



  13:41

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հերքում է, որ հանրաքվեի նպատակը ՍԴ կազմից ազատվելն ու ՍԴ-ն իշխանության համար ցանկալի թեկնածուներով համալրելն է: Այդ մասին ԱԺ խոսխոսնակը հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ բոլոր այն մարդիկ, որոնք հայտարարում են, թե «ոչ»-ի շտաբ չեն ձևավորելու, հասկանում են, որ հանրաքվեի արդյունքները դրական են լինելու:

Հարցին՝ եթե «Ոչ»-ի շտաբ չձավորվի, ո՞ւմ դեմ են պայքարելու քարոզարշավի ժամանակ, Ալեն Սիմոնյանն ասել է, որ օրենքը դրա կարգավորումները տվել է՝ վստահություն հայտնելով առ այն, որ «Ոչ»-ի շտաբ կձևավորվի․ «Վստահ եմ, որ կձևավորվի, որովհետև «սուրբ տեղը» դատարկ չի մնա»:

Նշենք, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն առաջարկում է դադարեցնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամի պաշտոնավարումը: Հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին։