Արցախում երկու ժամկետային զինծառայող է զոհվել



  16:29

Արցախի Պաշտպանության Բանակում տեղակայված զորամասերից մեկում երկու զինծառայող է դեռևս անհայտ պայմաններում զոհվել։ Այդ մասին հայտնում են Արցախի ՊԲ և Հայաստանի ՊՆ մամլո ծառայություններից։

«Փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը:Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – ասված է ՊԲ հաղորդագրության մեջ։

Պաշտպանության նախարարության մալո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ երկրորդ մահացած զինծառայողի անուն ազգանունն է Տիգրան Հուսիկի Մխոյան։