Չինաստանից նահանգներից 41 ավիաչվերթներով 20 000 բժիշկ Է ժամանել կարանտինի գոտի



  16:16

Չինաստանից ավելի քան 20 000 բժիշկ Է ժամանել Հուբեյի նահանգ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Այդ մասին նշվում Է ՉԺՀ-ի Պետխորհրդի հայտարարության մեջ:

«Ավելի քան 20 հազար բժշկական աշխատող Է ուղարկվել Ուհան և Հուբեյի նահանգի բազմաթիվ այլ քաղաքներ բժշկական օգնության համար»,- նշվում Է հաղորդագրությունում։

Հունվարի 24-ից երկրի մյուս տարածաշրջաններից Ուհան քաղաք և Հուբեյի նահանգ են ուղարկվել նյութական օգնություն՝ պաշտպանական հագուստ, դիմակներ, ինչպես նաև  մասնագետներ հերթափոխի համար:

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ 1 օրում՝ փետրվարի 9-ին, Ուհան Է ժամանել 6000 բուժաշխատող, երկրի 16 տարածաշրջաններից նրանց Ուհան բտեղափոխելու համար պահանջվել Է 41 ավիաչվերթ:

Աղբյուրը նաև նշում է, որ բժիշկներին Չինաստանում սկսել են անվանել «սպիտակ հագուստով հրեշտակներ» կամ «սպիտակ խալաթավոր մարտիկներ», քանի որ կորոնավիրուսի դեմ պայքարում ամենամեծ պատասխանատվությունն ընկնում Է հենց բժիշկների ուսերին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ կորոնավիրուսից մահացածների թիվն արդեն հատել է 1000-ը, վարակվածների թիվը 45 0000-ը, այդուհանդերձ, վարակվածների շրջանում 3000-ից ավելի հիվանդ դուրս է գրվել հիվանդանոցներից։