Ավելի քան 20 հազար բժիշկ Է ժամանել Հուբեյի նահանգ ամբողջ Չինաստանից



  18:42

Ամբողջ Չինաստանից ավելի քան 20 հազար բժիշկ Է ժամանել Հուբեյի նահանգ նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի բռնկման դեմ պայքարելու համար: Այդ մասին ասված Է ՉԺՀ-ի Պետխորհրդի հայտարարության մեջ:
«Այս պահի դրությամբ ավելի քան 20 հազար բժշկական աշխատող Է ուղարկվել Ուհան եւ Հուբեյի նահանգի բազմաթիվ այլ քաղաքներ բժշկական օգնություն ցույց տալու համար»,- նշվում Է Պետխորհրդի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Հունվարի 24-ից երկրի մյուս տարածաշրջաններից Ուհան քաղաք եւ Հուբեյի նահանգ են սկսել ուղարկել ինչպես նյութական օգնություն, այդ թվում՝ պաշտպանական հագուստ եւ դիմակներ, այնպես Էլ մասնագետների, քանի որ տեղի բժիշկները չԷին կարողանում գլուխ հանել հիվանդների մեծ հոսքից եւ հարկադրված Էին աշխատելու 12-ական ժամ մեկ հերթափոխում: Միայն մեկ օրում՝ փետրվարի 9-ին, Ուհան Է ժամանել 6 հազար բուժաշխատող, երկրի 16 մյուս տարածաշրջաններից նրանց Ուհան բերելու համար պահանջվել Է 41 ավիաչվերթ: Այն առնչությամբ, որ կորոնավիրուսի դեմ պայքարում ամենամեծ պատասխանատվությունն ընկնում Է հենց բժիշկների ուսերին, նրանց երկրում սկսել են անվանել «սպիտակ հագուստով հրեշտակներ» կամ Էլ «սպիտակ խալաթավոր մարտիկներ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստի: