Մեծ Բրիտանիային է մոտեցել վերջին 7 տարում ամենահզոր փոթորիկը



  17:58

Սիարա փոթորիկը մոտեցել է Մեծ Բրիտանիային։ Մասնագետների գնահատմամբ, վերջին 7 տարվա մեջ այն ամենահզորն է։

Վատ եղանակային պայմանների՝ տեղատարափ անձրևների, ուժեղ քամու պատճառով ավիաչվերթներ են չեղարկվել, կանգնեցվել է գնացքների աշխատանքը։ Լոնդոնում թագավորական 8 այգի փակվել է։

Վատ եղանակի պատճառով Մեծ Բրիտանիայի թագուհի 93-ամյա Եղիսաբեթ երկրորդը հրաժարվել է գնալ կիրակնօրյա եկեղեցական պատարագին: