Ծառուկյանն ամենաշատը բացակայած պատգամավորների թվում բարելավել է դիրքը․ ո՞ւմ է զիջել տեղը



  15:57

Ամփոփելով 7-րդ գումարման ԱԺ 3-րդ նստաշրջանի աշխատանքները՝ «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը հայտարարել է, որ ԱԺ 3-րդ նստաշրջանի ընթացքում ամենաշատը բացակայած պատգամավորների ցանկը փոխվել է։

«Նախկինում գործարար հաբավ ունեցող պատգամավորներն էին զբաղեցնում բացակաների տասնյակը: Այս գումարման խորհրդարանում բացակաների տասյնակը միջխորհրդանական պատվիրակություններում ընդգրկված, շատ գործուղումների գնացած պատգամավորներն են: Բացակաների տասնյակն ամբողջությամբ կազմված է արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովների անդամներից», – ասել է Վասիլյանը։

Նա նաև նշել է, որ թվային ցուցանիշով ամենաշատ բացակայած պատգամավորը «Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն է, իսկ նախորդ տարիներին ամենաշատ բացակայած պատգամավոր Գագիկ Ծառուկյանը բարելավել է դիրքը:

«Գագիկ Ծառուկյանը, որը ութը տարի շարունակ մեր ամենաբացակայած պատգամավորների ցանկում էր, լքել է առաջին հորիզոնականն ու դարձել ամենաշատ բացակայած պատգամավորների մեջ 8-րդը», – ասել է Վասիլյանը: