Երևանի կենդանաբանական այգում կենդանիներ են անկել . Econews



  14:12

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տվյալներով Երևանի կենդանաբանական այգում պահվող ուղտերից մեկն անկել է: Կենդանու անկման հստակ պատճառները դեռևս անհայտ են:

Աղբյուրը գրում է, որ երկսապատավոր երկու ուղտերը (Camelus bactrianus) Երևանի կենդանաբանական այգու հնաբնակներից են: Ներկայումս տեսակը IUCN չափանիշների համապատասխան գտնվում է Կրիտիկական վիճակում (CR) և հանդիպում է միայն Ասիայի երկու երկրներում՝ Չինաստանում և Մոնղոլիայում: Շատ քիչ քանակությամբ ապրում են նաև Ռուսաստանում: Վայրի վիճակում հազվադեպ է հանդիպում և պաշտպանության տակ է առնված։

«Վերջին երկու ամսվա ընթացքում Երևանի կենդանաբանական այգում ևս մի քանի տեսակ կենդանիներ են անկել՝ խոճկորներ, փասիան, մողես: Այս մասին ԵԿԱ պաշտոնական կայքէջում որևէ տեղեկատվություն առկա չէ»,-գրում է կայքը։