5-րդ ալիքի գլխավոր պրոդյուսերը հերքում է իրեն ծեծի ենթարկելու մասին լուրերը



  12:42

5-րդ ալիքի գլխավոր պրոդյուսեր Արմեն Անդրեասյանը հերքում է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե Մերգելյան ինստիտուտի մոտակայքում փետրվարի 2-ին իրեն ծեծի են ենթարկել:

«Ոչ, ինչ ծեծի չեն ենթարկել, ես հերքում եմ տեղեկությունը»,- «Արմենպրես»ի հետ զրույցում ասաց Անդրեասյանը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացրին, որ իրենք Արաբկիրի բաժնում ծեծի ենթարկման վերաբերյալ ահազանգ ստացել են:

«Փետրվարի 2-ին, ժամը 00:30-ին մի տղամարդուց ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել առ այն, որ Մերգելյան ինստիտուտի մոտակայքում իրեն ծեծի են ենթարկել: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում»,- նշեցին ոստիկանությունից:

ՀՀ քննչական կոմիտեից «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ իրենց մոտ դեռևս նման գործ չկա:

Ծանուցումենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով: