Աբովյանի ոստիկանության շենքի տանիքում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել



  16:28

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի  ոստիկանության շենքի տանիքում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել:

«Փետրվարի 3-ին, ժամը 12:21-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն:

Պարզվել է, որ ահազանգը կեղծ էր. վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել»,- ասված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հայտարարության մեջ: