ՊԵԿ-ը հրապարակել է 2019-ի խոշոր հարկատուների ցանկը․ ո՞ր ընկերություններն են տասնյակում



  15:33

Հրապարակվել է առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից 2019 թվականին չորրորդ եռամսյակի ընթացքում վճարված հարկերի մեծությունների ցանկը։ Այդ մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ի պաշտոնական կայքէջից։

Խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է «Գրանտ տոբակո»-ն․ 2019 թվականին՝ հունվարից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, ընկերությունը վճարել է 57,049,477 դրամի հարկ։ Երկրորդը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է՝ 1 տարում 51,360,135 դրամի հարկ, «Գազպրոմ Արմենիան»՝ 43,644,468 դրամի, «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը»՝ 19,223,271 դրամի, «Ջեյ Թի Այ Արմենիան»՝ 16,441,136 դրամ։

Խոշոր հարկատուների առաջին տասնյակում են նաև հայտնի «Ֆլեշ» ընկերությունն ու «Հայաստանի թլեկտրական ցանցերը»։

Ցանկն ամբողջությամբ՝ այստեղ:

ցանկ