ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էս գրիչը սիմվոլ ա. էդ մարդը չի կարող լինել ՍԴ նախագահ ու անդամ. Փաշինյանի ուղիղ եթերը



  14:42

Հրայր Թովմասյանի գտնվելը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնին ապօրինի է։ Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի՝ այն պահից, երբ ՍԴ նախագահի համար ակնհայտ էր՝ իշխանությունը չի պատրաստվում իր արած կեղծիքները կոծկել, Թովմասյանը սկսել է քաղաքական դաշտում իր համար պաշտպանություն փնտրել։

«Այդ պաշտպանություններն ուղղված էին ՀՀ պետական շահերի դեմ: Արդյունքում հարուցվեցին քրեական գործեր, և տեղի ունեցավ ամենակարևոր ու մեծ բացահայտումը` փաստացի, ապացուցված, անառարկելի, որ ՍԴ նախագահի ընտրությունն Ազգային ժողովում տեղի է ունեցել կեղծիքի միջոցով, ՍԴ նախագահն ընտրվել է կեղծիքով»,- ասել է Փաշինյանը։

Անդրադառնալով Հրայր Թովմասյանի գրչին, Փաշինյանն ասել է, որ այն սիմվոլ է․

«Այս գրիչը, որը շատ փոքր դետալ է թվում իրականում սիմվոլ է, որ մենք կարող էինք ՍԴ-ում անել այնպիսի քայլեր, որ ՍԴ նախագահը լիներ այնպիսի ՍԴ նախագահ, ինչպիսին եղել է ՍԴ-ն իր ստեղծման առաջին օրվանից։ Սրա համար է կարևոր այդ դետալը»։

Նա հավելել է, թե հասկացել է այն, որ չի կարելի սիրո և համերաշխության հեղափոխությամբ հասնել իշխանության և խնդիր դնել ունենալ խամաճիկային Սահմանադրական դատարան:

Փաշինյանը շեշտել է, որ ամբողջ տեղեկատվությանը իր բոլոր մանրամասներով տիրապետում է երեք հոգի, որոնցից երկուսն այսօր ոչ միայն ընդդիմադիր են, այլև իշխանության և իր դեմ հանդես են գալիս ակնհայտ թշնամական դիրքերից։