Դա անելու բան չի, որ անում են. Գագիկ Ծառուկյանը՝ ծննդատների փակման մասին



  11:48

Ծննդատների փակման փաստը վատ եմ գնահատում, քանի որ մենք այսօր ուզում ենք, որ ներգաղթ, տնտեսական հեղափոխություն լինի, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«Եթե հիվանդանոցը սպասարկում է 30-35 գյուղի, ծննդատան փակումը ճիշտ չէ։ Ընդհակառակը, դրանք պետք է պահվեն և զարգացվեն։ Դա անելու բան չի, որ անում են», – նշել է ԲՀԿ առաջնորդը։