Արցախյան կարգավորման բովանդակային հարցում տեղաշարժ չկա․ ՌԴ ԱԳՆ



  13:07

2019 թվականին Արցախյան հակամարտության կարգավորման բովանդակային հարցում որևէ տեղաշարժ չկա։ Ի պատասխան ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հարցման՝ այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ից։

Գերատեսչությունը նաև հայտնել է, որ հույս ունեն՝ առաջիկայում կողմերի միջև բովանդակային քննարկումը կվերսկսվի։ Համանախագահները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, ըստ հաղորդագրության, պատրաստ են աջակցել այդ գործընթացին։

Ռուսական դիվանագիտական գերատեսչությունը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ թեև բովանդակային հարցերում առաջընթաց չկա, բայց փոքր հարցերում տեղաշարժ եղել է։ Ըստ աղբյուրի՝ խոսքը կողմերի միջև թեժ գծի ստեղծման, լրագրողների այցերի փոխանակման մասին է, ինչպես նաև Հայաստանում ու Ադրբեջանում պահվող քաղաքացիների վերադարձի։