Փրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնահրկիզման փորձը



  09:52

«911» ծառայություն հունվարի 15-ին, ժամը 19:23-ին տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում՝ կոյուղամաքրման կայանի տանիքում, քաղաքացին  փորձում է ինքնահրկիզել իրեն:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները և ոստիկանության Մեծամորի բաժանմունքի աշխատակիցները կանխել են Արա Ս.-ի (ծնված 1976 թ.) ինքնահրկիզման փորձը և նրան իջեցրել տանիքից: