Մնացականյանը անհանգստացնող է համարում տարածաշրջանում կայունության խափանումը



  17:40

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի համար անհանգստացնող է համարում տարածաշրջանում կայունության խափանումը:

Այս մասին Մնացականյանն ասաց հունվարի 16-ին լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով տարվա սկզբից Մերձավոր Արևելքում Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի միջև տեղի ունեցող զարգացումներին:

«Մեզ համար շատ անհանգստացնող է կայունության խափանումը մեզ հարևան տարածաշրջանում: Այդ առումով մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ… Մեր անմիջական գործընկերներն ունեն տարաձայնություններ, և դա ազդեցություն է թողնում նաև տարածաշրջանային անվտանգության և մեր երկրի անվտանգության վրա: Իրապես հույս ունենք, որ միայն խաղաղ և բանակցային ճանապարհներով հնարավոր կլինի կայունացնել իրավիճակը և խուսափել զարգացումներից, որոնք տանում են էսկալացիայի»,- ասաց Մնացականյանը: