Կառավարությունը պարտադիր զինծառայությունից տարկետում է տվել 23 երիտասարդի



  15:01

Կառավարությունը հունվարի 16-ի նիստի ժամանակ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում է տվել կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիներին։

Շարքային կազմի պարտադիր զինծառայության տարկետում է տրվել բակալավրի կրթական ծրագրով, մագիստրատուրայի կրթական ծրագրով, ասպիրանտուրայի կրթական ծրագրով սովորող 16 անձինք: Նրանք տարկետում են ստացել 1-4 տարի ժամկետով՝ մինչև ուսման ավարատը: Նրանց մի մասը ոսկե կամ արծաթե կամ բրոնզե մեդալներ են ստացել դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաներում:

Սպորտի ոլորտում նշանակալի նվաճումների համար տարկետում է տրվել բասկետբոլի  ազգային հավաքական թիմի 6 մարզիկի:

Մշակույթի ոլորտում նշանակալի նվաճումների համար մինչև 2021 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տրվեց մեկ անձի՝ Գրիգոր Զաքյանին․ նա ավարտել է Երևանի պարարվեստի պետական քոլեջը: Սովորում է University of North Carolina School of the Arts համալսարանում: