Եղվարդի ծննդատունը հնարավոր է գործի ևս մեկ տարի․ Արսեն Թորոսյան



  15:20

Եղվարդի ծննդատանը ևս մեկ տարի գործելու հնարավորություն կարող է տրվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարության տարեկան 150 ծնունդով ապահովելու պահանջին 2019 թ․ ցուցանիշներով մոտ է Եղվարդի ծննդատունը՝ 136 ծնունդով։

ԱՆ ղեկավարն ասել է, որ գերատեսչության մասնագետների ստուգայցից հետո պարզ կդառնա ծնդատունը ևս մեկ տարի կգործի թե ոչ։

«Եթե կառույցի կադրային ու շենքային պայմանները բավարարում են, ապա հնարավոր է` ևս մեկ տարվա անցումային շրջան տրվի նրանց։ Մյուս ծննդատների մասով նույնը չեմ կարող ասել, քանի որ դրանց թե՛ պայմանները, թե ՛ ծնունդների տարեկան քանակը բավարար չեն»,–ասել նախարարը։